Հայաստան-Կանադա համագործակցությունն ունի խորացման մեծ ներուժ. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Հայաստան-Կանադա համագործակցությունն ունի խորացման մեծ ներուժ. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին

Հայաստան-Կանադա համագործակցությունն ունի խորացման մեծ ներուժ. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Կանադայի օրվա կապակցությամբ։

Մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։ Այդ կապերին ուրույն ջերմություն են հաղորդում կանադահայ գործուն համայնքը և սերտ պատմական առնչությունները։ Վստահ եմ, որ մեր երկրների համագործակցությունն ունի խորացման մեծ ներուժ, և համատեղ ջանքերով հնարավոր կլինի նախանշել և իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր բազմաթիվ ոլորտներում։

Անցած տարի ողջ աշխարհն առերեսվեց դժվարությունների և մարտահրավերների։ Հայ ժողովրդի համար այն դարձավ նաև պատերազմի արհավիրքները վերապրելու տարի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանադայի կառավարությանը՝ խաղաղության վերահաստատմանն ուղղված ջանքերի և հակամարտությունից տուժածներին աջակցություն տրամադրելու համար։ Լիահույս եմ, որ Կանադան՝ որպես միջազգային իրավունքի և գլոբալ իրավակարգի ամրապնդման ջատագով, կշարունակի կառուցողական քաղաքականությունը տարածաշրջանի չլուծված խնդիրների և պահպանվող անվտանգային սպառնալիքների ուղղությամբ։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և շարունակական առաջընթաց։

 Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Թեմայի այլ նորություններ