Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    58%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    80%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23765
  • Դոլար = 387.646

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հայտարարել է, որ  չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի առջև ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում:
Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով:

Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը:

Առաջադրումներից և գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ»։

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցություն­ների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է 2023 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 18-ը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Թեմայի այլ նորություններ