ԶԼՄ․ Կարսի կողմից հայ-թուրքական սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    70%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    88%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    85%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԶԼՄ․ Կարսի կողմից հայ-թուրքական սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել

ԶԼՄ․ Կարսի կողմից հայ-թուրքական սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել

Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել, հայտնում է Ermenihaber-ը՝ թուրքական GazeteKars-ին հղումով։

Աղբյուրի համաձայն՝ իսրայելական մի ընկերություն հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում է ականազերծման աշխատանքներ: Նշվում է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ականազերծման աշխատանքները։ «Օրակարգ է եկել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ ունեցող «Դողուքափը» և միայն ավտոճանապարհ ունեցող «Ալիջան» սահմանային անցակետերի բացումը»,- գրում է GazeteKars-ը։ Նաև նշվում է, որ վերոնշյալի մասին պաշտոնական աղբյուրներից առայժմ տեղեկատվություն չկա:

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի Վիեննայում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, 2 երկիր այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Որոշվել է սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին, ասել է, որ դա ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Թեմայի այլ նորություններ