«Հավերժի վավերագրություն» ցուցահանդեսը նորովի բացահայտեց Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    72%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    60%
    11 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    70%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    44%
    10 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    50%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    59%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    58%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    72%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    53%
    10 կմ/ժ
  • Արցախ 20°C
    57%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

«Հավերժի վավերագրություն» ցուցահանդեսը նորովի բացահայտեց Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը

«Հավերժի վավերագրություն» ցուցահանդեսը նորովի բացահայտեց Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը

«Հավերժի վավերագրություն. Արցախ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսում տեղ են գտել համանուն մրցույթին մասնակցած լուսանկարիչների հիսունից ավելի աշխատանքներ, որոնք պատկերում են Արցախի պատմամշակութային ժառանգությունը:

Ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին Հայաստանի պատմության թանգարանում:
 
Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համատեղ կազմակերպած «Հավերժի վավերագրողները. Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» ցուցադրության շրջանակում հայտարարված «Հավերժի վավերագրություն. Արցախ» խորագրով հեղինակային լուսանկարների մրցույթի արդյունքում։
«Մրցույթի գաղափարն առաջացավ ոչ միայն Վրույրներին նվիրված ցուցահանդեսի կոնտեքստից, այլև այն իրավիճակից, որում հայտնվեցինք. դա Լեռնային Ղարաբաղի բռնազավթման, էթնիկ զտման հետ էր կապված և ինչ-որ առումով պատմական նմանություններ եղան այն տարիների հետ, երբ Վրույրներն էին աշխատում»,-ասաց Պողոսյանը:
Ըստ նրա՝ ներկայացված լուսանկարները շատ հետաքրքիր են և պատմում են վտանգի մեջ գտնվող պատմամշակութային ժառանգության մասին: Պողոսյանը հույս ունի, որ այդ ժառանգությունը կպահպանվի ու չի արժանանա այն հուշարձանների բախտին, որոնք պահպանվել են միայն Վրույրների լուսանկարներում:
Թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանն էլ հիշեցրեց, որ Վրույրները զբաղվել են հնագիտական լուսանկարչությամբ և վավերագրել են մեր պատմաճարտարապետական հուշարձանները՝  Ջուղայի խաչքարերը, Անիի կոթողները, որոնք կամ ոչնչացված են, կամ ոչնչացման եզրին են: «Այսօր անորոշ է նաև Արցախի հուշարձանների ճակատագիրը: Այս մրցույթին մասնակցել են և՛ պրոֆեսիոնալ, և՛ սիրողական մակարդակում աշխատող լուսանկարիչներ, որոնք լուսանկարել են ոչ  միայն հայտնի, այլև անհայտ, քիչ ճանաչված հուշարձանները»,-պատմեց Ղազարյանը՝ ընդգծելով, որ մրցույթը լայն արձագանք է գտել և ավելի քան վաթսուն հայտ են ստացել:
Ցուցահանդեսին խորհրդանշական մրցանակների արժանացան լավագույն լուսանկարների հեղինակները:
«Լավագույն գեղարվեստական լուսանկարներ» անվանակարգում մրցանակներ տրվեցին Ավետիս Ավետիսյանին «Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցի» աշխատանքի համար, Լիլիան Գալստյանին՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի լուսանկարի համար, Էլինա Աղաջանյանին՝ «Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի» նկարի համար:
«Լավագույն վավերագրական լուսանկարներ» անվանակարգում մրցանակների արժանացան Ներսես Մատինյանը՝ «Երից Մանկան վանք» լուսանկարի համար,  Զոհրաբ Ըռքոյանը՝ «Կամուրջ՝ Հակարիի արևելյան վտակ» աշխատանքի համար և Սարգիս Գասապեանը՝ «Երկրագիտական թանգարանի մուտքի դուռը. Ստեփանակերտ» լուսանկարի համար:
Հատուկ մրցանակ տրվեց Մարիա Մինասյանին՝ «Ստեփան Շահումյանի արձան» լուսանկարի համար:
 
Լուսանկարիչ, ռեժիսոր Ավետիս Ավետիսյանը մրցույթին ներկայացրել է այն լուսանկարները, որոնք հիշարժան է համարում: «Տարբեր տարիների արված լուսանկարներ են. կա պատերազմի օրերին արված լուսանկար, որում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց  եկեղեցում աղոթող մարդու դիմանկարն է, Գանձասարը և Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին: Հնարավոր չէ տեղի պատմական, մշակութային, կրոնական ամբողջ ժառանգությունը լուսանկարներով պատկերել, և այդ ամենը մենք այսօր փաստացի չունենք և չգիտենք, թե ինչ կլինի այդ ժառանգության ճակատագիրը, ուստի նման միջոցառումները կարևոր են  ճանաչողական առումով»,-ընդգծեց Ավետիսյանն ու հավելեց՝ այն, ինչ կորցրել ենք, անգնահատելի է:
Լուսանկարչուհի Լիլիան Գալստյանը մասնակցում է մրցույթին, քանի որ ցանկանում է, որպեսզի անընդհատ խոսվի Լեռնային Ղարաբաղի մասին, որպեսզի չմոռացվեն այնտեղի վանքերը, եկեղեցիները, տեսարժան վայրերը: «Ընկերուհիներիս հետ ամռանն անպայման գնում էինք որևէ տեղ հանգստանալու, իսկ օգոստոսի վերջին օրերն անպայման անցկացնում էինք Արցախում: Բաց չէի թողնում որևէ գեղեցիկ կադր: Գուցե անհավանական հնչի, բայց հույս ունեմ, որ մի օր մենք կվերադառնանք այնտեղ»,-հույս հայտնեց նա և հավելեց, որ հինգ լուսանկար է ներկայացրել մրցույթին:  
 
Ցուցահանդեսը բաց կլինի  մեկ ամիս:

Թեմայի այլ նորություններ