Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    90%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության երրորդ բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը՝ ավտոմեքենան, վնասելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Երևան քաղաքի Խանջյան փողոցում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակից մի խումբ քաղաքացիներ, հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել է հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով, կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով, խափանելով տրանսպորտային եթևեկությունը, հարվածներ են հասցրել փողոցի այդ հատվածով երթևեկող ավտոմեքենային, վնասել այն:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ