Հարգանքի տուրք ցեղասպանության զոհերի հիշատակի ու նրանց արժանապատվության միջազգային օրվա առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    74%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    91%
    14 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    19 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    72%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    50%
    19 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    11 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20626
  • Դոլար = 388.01

Հարգանքի տուրք ցեղասպանության զոհերի հիշատակի ու նրանց արժանապատվության միջազգային օրվա առթիվ

Հարգանքի տուրք ցեղասպանության զոհերի հիշատակի ու նրանց արժանապատվության միջազգային օրվա առթիվ

Այսօր Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է։

Օրվա առթիվ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը և բարձրաստիճան այլ դիվանագետներ հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ցեղասպանության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից՝ 2015 թվականին, Հայաստանի նախաձեռնությամբ։ Օրվա հիմնական նպատակը ցեղասպանության դեմ պայքարն է՝ հիշեցումը ցեղասպանությունների արդյունքում մարդկության կրած անդառնալի կորուստների մասին։

Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգումը կարևոր քայլ է պատմական հիշողության պահպանման գործում, որը նաև ցեղասպանության կանխարգելումն ապահովելու միջոցներից է:

Դեկտեմբերի 9-ը ընտրվել է որպես հիշատակի օր ելնելով այն հանգամնքից, որ հենց այս օրն է ՄԱԿ-ի կողմից ընդունվել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան: Այսօր նաև լրանում է Կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Կոնվենցիան, լինելով մարդու իրավունքների ոլորտում առաջին միջազգային պայմանագիրը, ոչ միայն տվեց ցեղասպանության սահմանումը, այլև բարձրացրեց զոհերի հանդեպ արդարության և անպատժելիության վերացման խնդիրները: Կոնվենցիան վավերացրել է ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 153 պետություն։

Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման գործում, այդ թվում ՄԱԿ-ի շրջանակում տարբեր նախաձեռնություններով։

Թեմայի այլ նորություններ