ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում Հայաստանը չի կայացրել, այլ հարց է, թե ՀԱՊԿ-ն իրեն ոնց է դիրքավորում. Ալեն Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    2 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    83%
    11 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    76%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    49%
    15 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    74%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    2 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    76%
    6 կմ/ժ
  • Արցախ 20°C
    74%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում Հայաստանը չի կայացրել, այլ հարց է, թե ՀԱՊԿ-ն իրեն ոնց է դիրքավորում. Ալեն Սիմոնյան

ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում Հայաստանը չի կայացրել, այլ հարց է, թե ՀԱՊԿ-ն իրեն ոնց է դիրքավորում. Ալեն Սիմոնյան

Կարծում եմ՝ մեզանում պետական մակարդակով այդքան թշնամանք չի սերմանվել, որքան Ադրբեջանում, Ադրբեջանը պետք է ուժեղացնի աշխատանքը հասարակության հետ: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին ի պատասխան՝ ի՞նչ են հուշում ընթացող զարգացումները, ե՞րբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը և ում հովանու ներքո, Սիմոնյանը հիշեցրեց՝ նախորդ տարի էլ էինք խոսում, որ մինչև տարեվերջ կստորագրվի, սակայն այդպես էլ չստորագրվեց:

«Ադրբեջանական կողմը հիմա էլ է ասում, մենք էլ ենք ասում, որ ցանկալի է՝ ստորագրվի: Քիչ հավանականություն կա, բայց կա այդ հավանականությունը, որ ցանկության պարագայում կարող է մինչև այս տարեվերջ ստորագրվել»,- նշեց ԱԺ նախագահը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ում հովանու ներքո է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը, Սիմոնյանն ասաց՝ նման բան չի քննարկվում:

«Որովհետև եթե մենք մեր մեջ չպայմանավորվենք, այդ «հովանու ներքո»-ն որ գա, իր շահերն է բերելու իր հետ: Մենք էլ, ադրբեջանական կողմն էլ պետք է հասկանանք, որ բոլոր այն տեղերում, որ մենք իրար հետ չպայմանավորվեցինք, հայտնվելու է երրորդ կողմ և ներդնելու է դրանում իր շահերը: Մենք պետք է սա գիտակցենք և գնանք առաջ»,- ասաց Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է հարցին՝ միջազգային ի՞նչ հարթակի շրջանակում կարող է ստորագրվել, ԱԺ նախագահը պատասխանեց՝ յուրաքանչյուր հարթակ ընդունելի է:

Իսկ դիտարկմանը ի պատասխան, թե Ադրբեջանը մի բան հայտարարում, մեկ այլ բան անում է, ԱԺ նախագահը նշեց՝ դրա համար պետք է հիմա ֆիքսել այն բոլոր կետերը, որոնք անհանգստացնում են Ադրբեջանին:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, ասաց՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում Հայաստանը չի կայացրել, այլ հարց է, թե ՀԱՊԿ-ն իրեն ոնց է դիրքավորում:

«Արդյոք ՀԱՊԿ-ը մի կառույց է, որը ստեղծված է ինչ-որ գործողություն անելու համա՞ր, երբ այդ կառույցի անդամներից մեկին ինչ-որ վտանգ է սպառնում, թե՞ ոչ: Այդ հարցը ուղղված է ավելի շատ ՀԱՊԿ-ի այլ երկրներին, որովհետև, օրինակ, երբ Հայաստանն էր ՀԱՊԿ-ի նախագահող երկիր, ՀԱՊԿ-ը գործողություն իրականացրեց կառույցի անդամ երկրներից մեկում, իսկ երբ Հայաստանի նկատմամբ գործողություն իրականացվեց և իրականացվում է, այն ընթացքի մեջ է, ՀԱՊԿ-ը սկսեց պատմել այն մասին, որ պատրաստ է դիտորդներ ուղարկել, զորավարժություններ անել՝ չհստակեցնելով՝ որտեղ են այդ զորավարժությունները տեղի ունենալու:

Երբ ՀԱՊԿ-ը կամ այլ գործընկներներն ասում են՝ մենք պատրաստ էինք, դուք չուզեցիք, իրենք որտե՞ղ էին գալու կանգնեին, որտե՞ղ էին այդ գործողությունները անելու, եթե իրենք միաժամանակ ասում են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը չի խախտվել:

Ո՞նց չի խախտվել: Ջերմուկի մոտ չի՞ խախտվել, մյուս վայրերում չե՞ն խախտվել, այսինքն՝ եթե այս սահմանը չի խախտվել, բա որտե՞ղ էր գալու այդ դիտորդական առաքելությունը և ի՞նչն էր դիտարկելու: Այնպես որ՝ այդ աճպարարությունը, որ արվում է, մեզ համար անընդունելի է»,- ընդգծեց Սիմոնյանը:

Թեմայի այլ նորություններ