ՀԱՊԿ-ի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերին Մինսկում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    9 կմ/ժ
  • Արարատ 12°C
    84%
    16 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

ՀԱՊԿ-ի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերին Մինսկում

ՀԱՊԿ-ի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերին Մինսկում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի hերթական նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերին Մինսկում։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում են ТАСС գործակալությունից, հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը Մինսկ ժամանած ղազախ պաշտոնակից Մուրատ Նուրտլեուի հետ բանակցություններից հետո։

«(Խմբ.՝ Բելառուսի և Ղազախստանի) նախագահները հանդիպել են համեմատաբար վերջերս՝ 2022 թվականի հոկտեմբերին, Աստանայում: Իսկ այս տարվա նոյեմբերին մենք սպասում ենք Ղազախստանի նախագահի մասնակցությունը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին», - ասել է Ալեյնիկը:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում։

ՀԱՊԿ-ի բարձրագույն մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդի կազմի մեջ են մտնում կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները։ ՀԱՊԿ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Բելառուսը. վերջինս 2023 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում:

Թեմայի այլ նորություններ