ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, թե որն է դարձել Մինսկում կայացած գագաթնաժողովի գլխավոր արդյունքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    47%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, թե որն է դարձել Մինսկում կայացած գագաթնաժողովի գլխավոր արդյունքը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, թե որն է դարձել Մինսկում կայացած գագաթնաժողովի գլխավոր արդյունքը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների ղեկավարները Մինսկում կայացած  գագաթնաժողովում արձանագրել են հավատարմությունը կազմակերպության սկզբունքներին, և դա դարձել է գագաթնաժողովի առանցքային արդյունքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

 
 
 

«Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքները գնահատվում են դրական: Գագաթնաժողովի առանցքային արդյունքը դարձավ այն, որ անդամ պետությունների ղեկավարները հայտարարեցին հավատարմությունը կազմակերպության սկզբունքներին ու նպատակներին և վերահաստատեցին իրենց մտադրությունն անել անհրաժեշտ ամեն բան՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման հավաքական ջանքերին աջակցելու համար: Ընդունվել են մի շարք կարևոր փաստաթղթեր ՀԱՊԿ-ի գործունեության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ, որոնք նպատակամղված են դրա կատարելագործմանը», - նշել է նա։

Գլխավոր քարտուղարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ՀԱՊԿ երկրների ղեկավարների կողմից ընդունված Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի հռչակագրին։ Նրա խոսքով` դա նշանակալից փաստաթուղթ է, որը սահմանում է կազմակերպության նպատակներն առաջիկա ժամանակաշրջանի համար։

«Ընդունվել է փաստաթղթերի փաթեթ կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման համար, ինչը թույլ կտա շատ ավելի օպերատիվորեն համաձայնեցնել և իրականացնել անդամ պետությունների պաշտպանությանն ու նրանց անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները», - հավելել է Թասմաղամբետովը։

Նա ընդգծել է, որ հանդիպման մասնակիցները փոխըմբռնման են հասել նաև այլ կարևոր հարցերի շուրջ։ Բացի այդ, կողմերը որոշում են կայացրել ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում հաստատել գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովին։

ՀԱՊԿ գագաթնաժողովը կայացել է նոյեմբերի 23-ին Մինսկում:

Թեմայի այլ նորություններ