Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումն այս տարի իրականացվելու է այլ եղանակով. քաղաքապետի տեղակալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    53%
    0 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    88%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    85%
    5 կմ/ժ
  • Արարատ 23°C
    50%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    65%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    53%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    53%
    0 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    12 կմ/ժ
  • Արցախ 21°C
    66%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 393
  • Ռուբլի = 4.41563
  • Դոլար = 388

Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումն այս տարի իրականացվելու է այլ եղանակով. քաղաքապետի տեղակալ

Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումն այս տարի իրականացվելու է այլ եղանակով. քաղաքապետի տեղակալ

Երևանի քաղաքապետարանն այս տարի ամանորյա տոնական  լուսավորության աշխատանքները կիրականացնի նախորդ տարի ձեռք բերված գույքով, իսկ Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումը կարվի այլ եղանակով. կօգտագործվեն  թեթև մետաղական կոնստրուկցիաներ, որոնց վրա կամրացվեն սարքավորումները:

Այս մասին Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց  քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն՝ ընդգծելով, որ այս տարիների ընթացքում առաջին անգամ ունեն իրավիճակ, որ ամանորյա տոնական լուսավորություն իրականացնելու համար օգտագործելու են նախորդ տարվա ընթացքում ձեռք բերված գույքը:

«Անցած տարի գույքը ձեռք բերելիս շատ քննարկումներ եղան, թե ինչքանով էր արդարացված, ինչքանով՝ ոչ, և մի տարի անց կարևոր եմ համարում արձանագրել, որ արդարացված է, քանի որ այն մեկ անգամյա օգտագործման գույք չէ և լինելու է բազմակի օգտագործման համար՝ այս և հետագա տարիների համար»,-ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով նախորդ տարի Հանրապետության հրապարակի շենքերի զարդարման աշխատանքների շուրջ ստեղծված քննարկումներին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ այս տարի հրատապության խնդիր չունեն, ինչպես նախորդ տարի մանկական Եվրատեսիլի ժամանակ էր, հետևաբար՝ լույսերը ուշ են վառվելու։

«Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումն իրականացվելու է մի փոքր այլ եղանակով, պատկերը, որ տեսել եք անցած տարի, այս տարի էլ եք տեսնելու։ Պատրաստվելու են թեթև մետաղական կոնստրուկցիաներ՝ կարկասներ, որոնց վրա ամրացվելու են սարքավորումները։ Շենքերի վրա էլի անցքեր լինելու են, բայց դրանք լինելու են անհամեմատ ավելի քիչ և լինելու են այն անցքերը, որոնք անցած տարի բացվել են՝ լցվել են։ Այս տարի նորից բացվելու են, օգտագործվելու են և, ինչպես անցած անգամ, այնպես էլ հիմա՝ լցվելու են»,-հայտարարեց Սուրեն Գրիգորյանը։

Քաղաքապետի տեղակալն ընդգծեց նաև, որ այս տարի Հանրապետության գլխավոր տոնածառի և քաղաքի լույսերի վառման արարողությունը նախատեսում են ավելի շուտ իրականացնել՝ դեկտեմբերի 10-ից 15-ի միջակայքում, որպեսզի քաղաքում տոնական տրամադրությունն ավելի երկար պահպանվի:

Թե որքան գումար կծախսվի ամանորյա զարդարանքների համար, քաղաքապետի տեղակալը չնշեց՝ ասելով, որ այս պահին առկա տվյալները խիստ նախնական են։

Թեմայի այլ նորություններ