Հանդիսավորությամբ նշվել է ՌԴ ՊՆ՝ Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման 66-ամյակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Հանդիսավորությամբ նշվել է ՌԴ ՊՆ՝ Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման 66-ամյակը

Հանդիսավորությամբ նշվել է ՌԴ ՊՆ՝ Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման 66-ամյակը

Մեծ հանդիսավորությամբ այսօր նշվել է ՌԴ ՊՆ Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման 66-ամյակը, որին ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը:

Միջոցառումը մեկնարկել է հանդիսավոր զորահանդեսով, որի ժամանակ սպայական անձնակազմը և զինծառայողները, վետերանները Հայաստանի սահմանները պաշտպանելու, մարդկային բարձր արժանիքների, պատասխանատվության և պարտքի բարձր գիտակցման համար արժանացել են պատվոգրերի, շնորհակալագրերի:

Շնորհավորելով զորամասի կազմավորման առիթով՝ մարզպետը սահմանապահ ծառայողներին մաղթել է քաջառողջություն և խաղաղ երկինք. «Թող հայ-ռուսական եղբայրությունը դարերով շարունակական լինի: Շնորհակալություն ձեզ հայ-թուրքական սահմանին իրականացվող ծառայությունների համար»:

Արտաշատի սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Անդրեյ Զինովի խոսքով՝ սահմանապահները պատվով են կատարել և կշարունակեն կատարել ՀՀ պետական սահմանի պաշտպանությունը:

«Շնորհավորում եմ բոլորիս մեր զորամասի կազմավորման 66-րդ տարեդարձի կապակցությամբ: Ցանկանում եմ բարեկեցություն, քաջառողջություն և երջանկություն», —  շնորհավորանքի իր խոսքում ասել է Զինովը:

Ներկաները նաև ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած զորամասի սահմանապահներին նվիրված հուշակոթողի առաջ:

Հանդիսավոր նիստի փակման արարողությունն ամփոփվել է զինվորական տոնական համերգով:

Թեմայի այլ նորություններ