Համոզված եմ, որ բազմոլորտ օրակարգը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին՝ դրանք բարձրացնելով որակական նոր մակարդակի. ՀՀ վարչապետը՝ Կիպրոսի նախագահին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    100%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    92%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    65%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    93%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    75%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Համոզված եմ, որ բազմոլորտ օրակարգը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին՝ դրանք բարձրացնելով որակական նոր մակարդակի. ՀՀ վարչապետը՝ Կիպրոսի նախագահին

Համոզված եմ, որ բազմոլորտ օրակարգը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին՝ դրանք բարձրացնելով որակական նոր մակարդակի. ՀՀ վարչապետը՝ Կիպրոսի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Մարտի 18-ը նշանավորվում է հայ-կիպրական բազմադարյա կապերի և ամուր բարեկամության, ընդհանուր արժեհամակարգի, փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա հիմնված միջպետական հարաբերությունների ամրագրմամբ։

Հայաստանն արժևորում է անցած երեք տասնամյակների ընթացքում մեր երկու երկրների միջև ձևավորված միջպետական ամենաջերմ փոխհարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը, որոնք վկայությունն են հայ և կիպրացի ժողովուրդների անսասան եղբայրության և փոխաջակցության։

Գաղտնիք չէ, որ Կիպրոսը ԵՄ անդամ այն երկրներից է, որի հետ Հայաստանը վայելում է փոխադարձ բարձր վստահություն և ռազմավարական համագործակցություն:

Համոզված եմ, որ այս տարիների ընթացքում ձեռք բերված հարուստ փորձն ու հագեցած բազմոլորտ երկկողմ օրակարգը լայն հնարավորություններ են ընձեռում հայ-կիպրական համագործակցության ողջ ներուժի բացահայտման և համապարփակ օգտագործման համար՝ նոր խթան հաղորդելով երկկողմ հարաբերություններին և դրանք բարձրացնելով որակական նոր մակարդակի։

Հայ-կիպրական հարաբերություններին առանձնահատուկ բովանդակություն և ջերմություն է հաղորդում կենսունակ հայ համայնքն իր ունեցած ներդրումով երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, որը մշտապես բարձր գնահատանքի է արժանացել Կիպրոսի կառավարության կողմից։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս 30-ամյա հոբելյանի կապացությամբ՝ մաղթելով մեր երկրներին և եղբայրական ժողովուրդներին բարեկեցություն և խաղաղություն, հոբելյանական տարեդարձներով լեցուն բեղմնավոր փոխգործակցություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Թեմայի այլ նորություններ