Համավարակը կարող է նոր աշխարհակարգի հանգեցնել․ Շահան Գանտահարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Համավարակը կարող է նոր աշխարհակարգի հանգեցնել․ Շահան Գանտահարյան

ԲԵՅՐՈՒԹ/ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Բեյրութի «Ազդակ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը կարծում է, որ համավարակի հաղթահարումից հետո փոփոխության է ենթարկվելու ոչ միայն աշխարհակարգը, այլև բոլորիս առօրյան ու աշխատանքի պայմանները։  Առցանց ու հեռավար աշխատանքի անցնելու միտումները զգացվում են ոչ միայն տեղեկատվության, այլև տնտեսության մի շարք ոլորտներում։ «Արմենպրես»- ի հետ տեսահարցազրույցում «Ազդակի» խմբագրապետի հետ քննարել ենք լիբանանահայ համայնքի վիճակն, ինչպես նաև հայկական պահանջատիրության ու Հայոոց ցեղասպանության 105-ին նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցերը։

Համավարակի ազդեցության մասին

  • Աշխարհակարգն ու մարդկանց ամենօրյա կենսագործունեությունը լրջագույն փոփոխությունների են ենթարկվելու։
  • Անգամ ամենամեծ և ուժեղ պետությունները պատրաստ չէին նոր մարտահրավերներին։ Մենք ականատեսն ենք համաշխարհայնացման միտումների փոփոխության։

Համավարակը, Լիբանանն ու հայկական համայնքը

  • Այս օրերին լրանում է Լիբանանի քաղաքացիական պատերազմի 45-ամյակը։ Այդ պատերազմից սերտած դասերից մեկը համախմբվածությունն է։
  • Հայկական համայնքն ինքնակազմակերպվելու մեծ ներու ժ ունի, իսկ այսօրվա ճգնաժամը մի կողմ թողեց ինչպես ներլիբանանյան, այնպես էլ ներհամայնքային տարաձայնությունները։
  • Հայկական համայնքը հանդես է գալիս միասնական հակաճգնաժամային շտաբով։ Հայաշատ շրջաններում իրականացվում են ապահովության բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Ընդհանուր առմամբ՝ վիճակը վերահսկելի է։

Հայոց ցեղասպանության 105- ամյակի մասին

  • Համավարակով պայմանավորված՝ ապրիլի 24-ի հիշատակի հիմնական միջոցառումներն ու գործողությունները կանցնեն նաև առցանց, և կնեռառեն ոչ միայն համայնքային կառույցները։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու պահանջատիրությանն ուղղված ջանքերին համաշխարհային հնչեղություն ապահովելու համար արվելու է հնարավորը, թե տեղական, թե համահայկական առումներով։

 

Արամ Անանյան- Շահան Գանտահարյան

Երևան- Բեյուրթ

Թեմայի այլ նորություններ