Համաշխարհային բանկը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն ունի. փոխվարչապետն ընդունել է Ռոլանդ Փրայսին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    83%
    11 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    76%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    49%
    15 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    74%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    76%
    6 կմ/ժ
  • Արցախ 20°C
    74%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Համաշխարհային բանկը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն ունի. փոխվարչապետն ընդունել է Ռոլանդ Փրայսին

Համաշխարհային բանկը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն ունի. փոխվարչապետն ընդունել է Ռոլանդ Փրայսին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանման արդյունքում ձևավորված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև դրա հաղթահարման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները։

Փոխվարչապետը հատուկ ընդգծել է Կառավարության արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը:

ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցելու Հայաստանին իրավիճակի արդյունավետ կառավարման հարցում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ոռոգման և խմելու ջրի, առողջապահության և մի շարք այլ ուղղություններով։

Թեմայի այլ նորություններ