Համալրվել է Հայաստանի` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 15°C
    68%
    17 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Համալրվել է Հայաստանի` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը

Համալրվել է Հայաստանի` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն ու լրացումն է:

Գործընթացի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի դրույթներով: Նախագծի ընդունումը կարևորվում է Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գույքագրման և նշյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածի պահանջները բավարարելու անհրաժեշտությամբ:

Սույն որոշման նախագծով Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 19 տարրերից համալրվում է ևս 14-ով:

Այդ 33 արժեքներն են՝ «Մոմերով պար», «Յոթը քար», «Քարկտիկ», «Գյումրիի ատաղձագործությունը», «Ածիկի պատրաստման ավանդույթը», «Կարճևանի բարբառ», «Մեղրի համայնքի չաթանագործության ավանդույթը», «Գորիս և Սիսիան համայնքների բրուտության ավանդույթը», «Ամբողջահատիկ ալյուրից և թթխմորից հացի պատրաստման և կիրառման ավանդույթը», «Դափի, սանթուրի, սազի կատարողական և նվագարանագործական ավանդույթը», «Կաթնավով մատաղ» և «Բուկա բարանե ծես» արժեքները: Միևնույն որոշմամբ լրամշակվել են նախկինում գրանցված «Կարոս խաչ» վիպասք, «Լարախաղացություն», «Վիճակի երգեր», «Ժողովրդական ավետիսի երգեր», «Խաչբուռ» արժեքների մասին տեղեկությունները:

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունն առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելու գործընթացին:

Թեմայի այլ նորություններ