Համակողմանիորեն կուսումնասիրվեն Արցախից տեղահանված անձանց զբաղվածության և կենսապայմանների ապահովման հիմնախնդիրները
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Համակողմանիորեն կուսումնասիրվեն Արցախից տեղահանված անձանց զբաղվածության և կենսապայմանների ապահովման հիմնախնդիրները

Համակողմանիորեն կուսումնասիրվեն Արցախից տեղահանված անձանց զբաղվածության և կենսապայմանների ապահովման հիմնախնդիրները

2020 թ. պատերազմի հետանքով Արցախից տեղահանված անձանց բնակեցումը Հայաստանում և դրանով պայմանավորված երկարաժամկետ զբաղվածության և կենսապայմանների ապահովման հիմնախնդիրները հաշվի առնելով՝ REACH նախաձեռնությունը, Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության անունից իրականացնում է գնահատում տնտեսական կայունության հիմնախնդիրների վերաբերյալ: Վերջինս նպատակ ունի աջակցել միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից վաղ վերականգնման նախագծերի իրականացմանը, խոցելի բնակչությանն անհապաղ աջակցության տրամադրմանը և ճգնաժամի հաղթահարման ռազմավարությունների մշակմանը:
 
Այս հարցում Լոռու մարզպետարանի հետ համագործակցության ակնկալիքով՝ հանդիպում-քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնատար անձանց և Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության ներկայացուցիչների մասնակցությամբ:
 
Ողջունելով ներկաներին՝ Գոռ Ասրյանը կարևորել է Լոռու մարզում բնակվող արցախցիների խնդիների համակողմանի ուսումնասիրման նախաձեռնությունը և վստահեցրել, որ մարզպետարանը պատրաստ է աջակցություն ցուցաբերելու նախաձեռնության իրականացմանը:
 
Կազմակերպության ներկայացուցիչ Սեդա Անանյանը տեղեկացրել է, որ գնահատումն իրականացվելու է ֆոկուսային քննարկումների միջոցով՝ հուլիսի 11-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հետազոտությունն անցկացվելու է 3 թիրախային խմբերի հետ: Քննարկումների միջոցով նախատեսվում է ուսումնասիրել աշխատաշուկայում առկա հնարավորությունների հանդեպ պահանջարկը, Արցախից տեղահանվածների ինտեգրման հարցում հիմնական կարիքներն ու մարտահրավերները, Արցախից տեղահանված բնակիչների շրջանում զբաղվածության խնդիրների հաղթահարմանն ուղղված ծրագրերի շրջանակը, ինչպես նաև աջակցության ակնկալիքները:

Թեմայի այլ նորություններ