Հակոբ Սիմիդյանը և Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են համատեղ ծրագրերի շրջանակներում արձանագրված ձեռբքերումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    11 կմ/ժ
  • Արարատ 17°C
    48%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    53%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Հակոբ Սիմիդյանը և Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են համատեղ ծրագրերի շրջանակներում արձանագրված ձեռբքերումները

Հակոբ Սիմիդյանը և Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են համատեղ ծրագրերի շրջանակներում արձանագրված ձեռբքերումները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը երեկ ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
 
Ողջունելով գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարը վկայակոչել է, որ նախարարության և ՄԱԶԾ-ի միջև առկա է երկարաժամկետ համագործակցության և փորձի փոխանակման լավ պրակտիկան։
 
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջև համագործակցությունը շարունակվում է ավելի քան 20 տարի: Նշված ժամանակահատվածում համատեղ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստել են ինչպես բնապահպանական ուղղվածության կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, այնպես էլ ազգային օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործմանը:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի շրջանակներում արձանագրված ձեռբքերումները, ընթացիկ արդյունքները և առկա խնդիրները։
 
Ներկայումս նախարարության համակարգմամբ ՄԱԶԾ կողմից իրականացվում է 9 ծրագիր և նախաձեռնություն և 1 ծրագիր ՇՄՆ և ՏԿԵՆ համատեղ համակարգմամբ։
Վերոնշյալ Ծրգարերն ՄԱԶԾ կողմից իրականացվում են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF), Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից Հայաստանի հատկացված դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև Եվրոպական միության, Շվեդիայի և Ճապոնիայի կառավարությունների ֆինանսավորմամբ։
 
Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրին։ Ծրագրի բնապահպանական նպատակն է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, որոնք առաջանում են շենքերում էներգասպառումից։
 
Շրջակա միջավայրի նախարարությունը, որպես ծրագիրը համակարգող գերատեսչություն, ամենայն պատասխանատվությամբ գիտակցում է այս ծրագրի հաջող իրականացման կարևորությունը, որի իրականցման հաջողությունը մեծ չափով կախված է պետության-տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի համագործակցությունից։
 
Նախարարը գործընկերներին տեղեկացրել է, որ Կառավարության այսօրվա որոշմամբ, սուբվենցիայի հայտերի ու փաթեթների ներկայացման, քննարկման ու հաստատման գործընթացները կիրականացվեն սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա ընթացքում: Սա հնարավորություն կտա սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացները սկսել տարվա սկզբից, իսկ շինարարական աշխատանքները՝ անմիջապես եղանակային բարենպաստ պայմանների դեպքում։
 
«Սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթությունները Կառավարությունը բաշխում է համայնքների զարգացման որոշակի տրամաբանությամբ։Պետք անենք հնարավորը, որ շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը որպես առաջնահերթություն դիտարկվի սուբվենցիոն ծրագրերի շարքում»,-նշել է նախարարը։
 
Անդրադարձ է կատարվել նաև «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և բարձրարժեք էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում բազմակի օգուտների համար» ծրագրին, որի կարևոր բաղադրիչներից է ագրո-բնապահպանական վճարների համակարգի փորձարկումն ու ներդրումը։ Որպես այս նոր ֆինասական խթանման համակարգի գլխավոր ազդեցություն ակնկալվում է, որ այն կնպաստի կանխելու արոտավայրերի դեգրադացումը։
 
Նախարարը գործընկերներին տեղեկացրել է, որ առանձին մասնագիտական քննարկումների և աշխատանքային հանդիպումների միջոցով կապահովվի ծրագրի արդյունավետ մեկնարկն ու անխափան ընթացքը։
 
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ արձանագրել են, որ պետք է ակտիվացնել առկա համագործակցությունը և վերահաստատել համատեղ ծրագրերի զարգացմանն ուղղված ջանքերի ներդրման պատրաստակամությունը։
 

Թեմայի այլ նորություններ