Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    64%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    77%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    69%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    98%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել

Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ելույթ է ունեցել ԵՄ-ՀԿ-ներ Մարդու իրավունքների 25-րդ ֆորումում, որի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը:

«Աշխարհում այնքան շատ են հակամարտությունները: Ժամանակի դժվարությունները, որոնցում մենք ապրում ենք, պետք է միայն խրախուսեն մեզ շարունակել պաշտպանել մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում: Որովհետև այն, ինչ մենք տեսնում ենք, դաժան ուժային քաղաքականության վերադարձն է։ Ավելի ու ավելի շատ հակամարտություններ են լուծվում ուժի կիրառմամբ: Մի բան, որը պետք է արգելվեր։ Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ես տեսնում եմ, որ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով:

Օրինակ՝ տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում և Հայաստանում։ Վաղուց սառեցված հակամարտություն, որը հանկարծակի, ես չէի ասի, որ լուծվեց, բայց վճռականորեն որոշվեց ռազմական միջամտությամբ, և որը 150 000 մարդու ստիպեց մեկ շաբաթվա ընթացքում տեղափոխվել: Մեկ շաբաթում 150 հազար մարդ ստիպված եղավ լքել իր տունը և փախչել։ Միջազգային հանրությունը զղջաց, մտահոգություն հայտնեց, հումանիտար աջակցություն ուղարկեց, բայց ուժ կիրառվեց, և բռնությունը շարունակում է աճել ամբողջ աշխարհում»,- ասել է Ժոզեպ Բորելը։

Թեմայի այլ նորություններ