Հակամարտող երկրների համար ամենաբարդը կողմերին բավարարող վերջնական լուծում գտնելն է. լեհ փորձագետները՝ ՀՀ ԱԺ պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    64%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    82%
    12 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    76%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    83%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հակամարտող երկրների համար ամենաբարդը կողմերին բավարարող վերջնական լուծում գտնելն է. լեհ փորձագետները՝ ՀՀ ԱԺ պատվիրակությանը

Հակամարտող երկրների համար ամենաբարդը կողմերին բավարարող վերջնական լուծում գտնելն է. լեհ փորձագետները՝ ՀՀ ԱԺ պատվիրակությանը

Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 3-ին հանդիպել է Վարշավայի Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամի փորձագետներին:

Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը հակիրճ անդրադարձել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ շեշտելով, որ մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների վերաբերյալ փաստերը խոսուն են:

Նա ներկաներին հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է անցնել մեծ դժվարությունների միջով՝ բախվելով անվտանգության սպառնալիքներին: Այս համատեքստում հայ պատվիրակները մանրամասնել են Հայաստանի հանդեպ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքները՝ շեշտելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները եւ սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, անցյալ տարվա դեկտեմբերից արգելափակել է Լաչինի միջանցքը, որը հանգեցրել է ծանր մարդասիրական ճգնաժամի: Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ ապրում է լիակատար պաշարման պայմաններում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Պատասխանելով տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու վերաբերյալ փորձագետների հարցերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել արեւմտյան գործընկերների (ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիա, Գերմանիա) ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման գործընթացում:

Լեհ գործընկերները նշել են, որ հակամարտող երկրների համար ամենաբարդը կողմերին բավարարող վերջնական լուծում գտնելն է, սակայն դրանից ավելի բարդ է իրավիճակն առանց լուծման թողնելը, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների:

ՀՀ ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանն իր հարեւաններից տարածքային պահանջներ չունի եւ շարունակելու է անել հնարավորը տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության համար: Հանդիպմանը բարձրաձայնվել է նաեւ այն, որ Ադրբեջանը մշտապես մերժում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը, անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները եւ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումը՝ իրականացնելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն:

Եզրափակելով հանդիպումը՝ ՀՀ ԱԺ խոսնակը հավաստիացրել է, որ մեր երկրում իսկապես հավատում են, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները խաղաղ գոյակցության երաշխիքներ են:

Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամը միջազգային իրադարձությունների վերաբերյալ իր իրականացրած վերլուծությունները ներկայացնում է պետական կառավարման համակարգի մարմիններին եւ մասնավոր հատվածին՝ ուղենշելով նաեւ դրանց զարգացման միտումները եւ առաջարկվող լուծումները: 2014 թվականից ի վեր հիմնադրամը կազմակերպում է Վարշավայի անվտանգության ամենամյա համաժողովը, որը կառավարությունների, միջազգային կառույցների, վերլուծական կենտրոնների, ինչպես նաեւ քաղաքական եւ պաշտպանական ոլորտի փորձագետների միջեւ տրանսատլանտյան անվտանգության ընդհանուր մարտահրավերների քննարկման հարթակ է դարձել:

Հիմնադրամի ղեկավարության կողմից առաջարկվել է անվտանգային հարցերով միջազգային քննարկումներ կազմակերպել նաեւ Հայաստանի եւ եվրոպական այլ երկրների միջեւ:

Թեմայի այլ նորություններ