Հաջիևը մանրամասնել է, թե Իսպանիայում ում չի ցանկացել տեսնել Ալիևը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    0 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 14°C
    46%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    77%
    7 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    54%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    54%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Հաջիևը մանրամասնել է, թե Իսպանիայում ում չի ցանկացել տեսնել Ալիևը

Հաջիևը մանրամասնել է, թե Իսպանիայում ում չի ցանկացել տեսնել Ալիևը

«Ադրբեջանն աջակցում է եռակողմ բրյուսելյան գործընթացին և տարածաշրջանային խաղաղության օրակարգին՝  ԵՄ, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափով, որին սատարում է Եվրամիության խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելը, և այս առումով Ադրբեջանը բազմաթիվ խաղաղ նախաձեռնությունների, ներառյալ խաղաղության պայմանագրի հեղինակ է»,-X-ի իր միկրովլոգում (նախկին թվիթեր) նման գրառում է կատարել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ Գրանդայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը Ալիևի չմասնակցելու պատճառը Ֆրանսիան է։

«Ֆրանսիայի կողմնակալ գործողությունների և ռազմականացված քաղաքականության պատճառով, որոնք լրջորեն խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում և վտանգի տակ են դնում Եվրամիության ընդհանուր քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ, ինչպես նաև չնայած պաշտոնական Բաքվի պնդմանը, հնգակողմ հանդիպմանը Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային երկրի մասնակցությանը չհամաձայնելու պատճառով Ադրբեջանը որոշել է չմասնակցել Գրանադայի հանդիպմանը»,-գրել է Հաջիևը։

Նա նշել է, որ Ադրբեջանը դեմ չէ Իսպանիայի մասնակցությանն այդ հանդիպմանը՝ որպես հյուրըկալող երկիր, ավելացնելով, որ միջազգային մամուլում այս առումով ոչ ճիշտ տեղեկատվություն է եղել։

«Ադրբեջանը պատրաստ է շուտով Բրյուսելում եռակողմ հանդիպումներ անցկացնել՝ Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափով։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը աջակցում է ուղիղ և երկկողմ երկխոսությանը և բանակցություններին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ։

Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ իսպանացի մեր գործընկերներին և ընկերներին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման հաջող կազմակերպման կապակցությամբ և շնորհակալություն հայտնում նրանց՝ որպես ընդունող երկիր Հայաստան-Ադրբեջան երկխոսությանը նպաստելու մտադրության համար»,-նշել է Ալիևի օգնականը։

Թեմայի այլ նորություններ