«Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորությունը կպարունակի 3 գույն՝ 1 600 000 երանգներով
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    30 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 15°C
    69%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    89%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    50%
    23 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    49%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    19 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    93%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.2038
  • Դոլար = 388

«Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորությունը կպարունակի 3 գույն՝ 1 600 000 երանգներով

«Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորությունը կպարունակի 3 գույն՝ 1 600 000 երանգներով

«Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության համար Երևանի համայնքային բյուջեից կտրամադրվի շուրջ 60 միլիոն դրամ, ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«2023 թվականի հուլիսի 4-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդին է ներկայացվել «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման էսքիզային տարբերակը, որը խորհրդի կողմից ստացել է դրական եզրակացություն:

Հարկ եմ համարում նշել, որ «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորությունը պարունակում է 3 գույն՝ իր 1 600 000 երանգներով:

Քանի որ կառույցն իր տեսակի մեջ համարվում է մայրաքաղաքի ամենաներկայանալի կամրջային կառուցվածքներից մեկը, իսկ զբոսաշրջության տեսանկյունից՝ քաղաքի կարևոր ճանապարհաշինական հանգույցներից, ընկերությունը պայմանագրի համաձայն պարտավորվել է ապահովել կամրջի գեղարվեստական տեսքը ժամանակակից լուսադիոդային լուծումներով:

Գաղափարը կյանքի կոչելու արդյունքում հնարավորություն կընձեռնվի յուրաքանչյուր օր, ինչպես նաև պետական տոնացույցով նախատեսված օրերին և մեր երկիր ժամանող պաշտոնական պատվիրակությունների այցերի ընթացքում կամուրջը ձևավորել տվյալ երկրների խորհրդանիշներով և համահունչ թեմատիկ այլ լուծումներով», - գրել է նա։

Թեմայի այլ նորություններ