Գյումրիում կբացվի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Գյումրիում կբացվի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ

Գյումրիում կբացվի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ

Արդարադատության նախարարությունը հունիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Գյումրիում՝ «Հայփոստի» գլխավոր գրասենյակի տարածքում (Կայարանամերձ հրպ., 1 շենք), կգործարկի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ «Հայփոստի» և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Միասնական գրասենյակը Շիրակի մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություններ ինչպես ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում:

Վերոնշյալ բոլոր ծառայությունները մատուցվելու են համապատասխան գերատեսչությունների փորձառու աշխատակիցների կողմից մեկ վայրում:

Արդարադատության նախարարությունը հունիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Շիրակի մարզի բնակիչներին հրավիրում է մասնակցելու գրասենյակի բացման արարողությանը։

Ներկայում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների թիվը երկուսն է․ Երևանում գործողը տեղակայված է Վազգեն Սարգսյան 3 հասցեում, իսկ Իջևանում գործողը՝ «Հայփոստի» բաժանմունքի Երևանյան-10 հասցեում։

Թեմայի այլ նորություններ