Գյումրին՝ 2024 թ. ԱՊՀ սպորտային մայրաքաղաք
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    17 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    63%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    17 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Գյումրին՝ 2024 թ. ԱՊՀ սպորտային մայրաքաղաք

Գյումրին՝ 2024 թ. ԱՊՀ սպորտային մայրաքաղաք

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում ընտրվել է խորհրդի նախագահ։

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ լիազորությունները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից՝ 1 տարի ժամկետով։ Խորհրդի որոշմամբ Գյումրին ընտրվել է ԱՊՀ երկրների սպորտային մայրաքաղաք, որտեղ 2024 թվականին կանցկացվի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մեծ համաժողով։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ հետևելու այս օրերին անցկացվող ԱՊՀ երկրորդ խաղերին։

Մինսկ այցի շրջանակում Կարեն Գիլոյանը հանդիպել է Բելառուսի սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկին։ Ոլորտի պատասխանատուները քննարկել են հետագա մի շարք համագործակցություններին և փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։ Կարեն Գիլոյանն այցելել է Մինսկում գտնվող սպորտային գիտահետազոտական, վերականգնողական բժշկական կենտրոն, որն աշխարհում լավագույններից է իր տեխնիկական, գույքային հագեցվածությամբ։ Գիլոյանը տեղում ծանոթացել է կենտրոնի աշխատանքներին, տեխնիկական բազային, ինչպես նաև կենտրոնի սպասարկման համակարգին։

Թեմայի այլ նորություններ