«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը մարզերում բաշխել է ֆերոմոնային թակարդներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը մարզերում բաշխել է ֆերոմոնային թակարդներ

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը մարզերում բաշխել է ֆերոմոնային թակարդներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության և բույսերի պաշպանության ծրագրի շրջանակում ձեռք են բերվել 500 հատ լոլիկի հարավամերիկյան ցեցի, 100 հատ խնձորենու պտղակերի և 100 հատ խաղողի ողկույզակերի ֆերոմոնային թակարդներ: Այս մասին հայտնեցին «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից

Նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Զաքար Զաքարյանը և Անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի պետի տեղակալ Նորիկ Բարսեղյանն այցելել են Հայաստանի բոլոր մարզեր, ըստ անհրաժեշտության բաշխել թակարդները: Նրանք բացատրել են դրանց տեղադրման տեխնիկան, որոշներն արդեն իսկ տեղադրել են դաշտերում: Այս թակարդների տեղադրման արդյունքում գյուղացիների բերքն ավելի պաշտպանված կլինի:

Զաքարյանն ու Բարսեղյանը մարզեր այցերի ընթացքում հետևել են նաև ագրոնոմների կողմից իրականացվող մոնիթորինգի աշխատանքներին, ուսումնասիրել են մորեխների դեմ պայքարի նպատակով իրականացվող մոնիթորինգի աշխատանքները:

Թեմայի այլ նորություններ