Գորիսում ձերբակալվել են բլոգեր Միկա Բադալյանը և Sputnik ռադիոյի մեկնաբանը․ դեպքին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ն
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    43%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    43%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    50%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    43%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    46%
    6 կմ/ժ
  • Արցախ 23°C
    65%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Գորիսում ձերբակալվել են բլոգեր Միկա Բադալյանը և Sputnik ռադիոյի մեկնաբանը․ դեպքին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ն

Գորիսում ձերբակալվել են բլոգեր Միկա Բադալյանը և Sputnik ռադիոյի մեկնաբանը․ դեպքին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ն

Ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանն ու Sputnik Արմենիա ռադիկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանը նախօրեին երեկոյան ձերբակալվել են Գորիսում, այժմ նրանք ՔԿ-ում են։ Գրել է Սպուտնիկ Արմենիան։

Sputnik Արմենիայի տեղեկություններով ՝ ընթանում են քննչական ընթացակարգեր, սակայն թե ինչն է եղել ձերբակալման պատճառը, դեռևս չի հաղորդվում։ Իրավիճակին արդեն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա չի բացառել, որ սա ևս մեկ սադրանք է՝ կապված Երևանում ռուս-հայկական մեդիահամաժողովի անցկացման հետ:

«Նրանց սադրանքը, ովքեր քնում և տեսնում են, թե ինչպես փչացնել երկու երկրների հարաբերությունները։ Իսկ դրա մեջ Արևմուտքը շատ մեծ գումարներ է ներդրել։ Ակնհայտ է, որ դրան ուղղված ուժերը վերջին շրջանում ակտիվացել են։ Ես հրաժարվում եմ ընդունել, որ «խոսքի ազատությունը բոլորի բացարձակ իրավունքն է» կարգախոսով եկած իշխանությունը արտոնելու է լրագրողների նկատմամբ հետապնդումները և արգելափակելու է տեղեկատվության տարածումը», - գրել է նա։

Այս օրերին Երևանում ընթանում է ռուս-հայկական առաջին մեդիաֆորումը։ Ռուսական պատվիրակության անդամներին այսօր ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ նախօրեին նրանք հանդիպել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Թեմայի այլ նորություններ