Գիտաշխատողների աշխատավարձերը բարձրանալու են 2022թ. հունվարից. ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի է ունեցել հանդիպում
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Գիտաշխատողների աշխատավարձերը բարձրանալու են 2022թ. հունվարից. ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի է ունեցել հանդիպում

Գիտաշխատողների աշխատավարձերը բարձրանալու են 2022թ. հունվարից. ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի է ունեցել հանդիպում

 ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի, ԳԱԱ նախագահության անդամների, գիտական կազմակերպությունների տնօրենների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Քննարկվել են գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման և գիտական կադրերի որակավորման անցկացման վերաբերյալ հարցեր:

Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է  ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 747-Լ որոշման և ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու մասին» N 935 որոշման հիմնական դրույթները:

Նշվել է, որ գիտաշխատողների աշխատավարձերը բարձրանալու են 2022թ. հունվարից: Այդ պատճառով  գիտական կադրերի որակավորման գործընթացը պետք է ավարտին հասցվի 2021թ. հոկտեմբերին, որպեսզի պետական բյուջեում կատարվեն համապատասխան փոփոխություներ:

Թեմայի այլ նորություններ