Գետաշենի, Շահումյանի և մյուս շրջանների փախստականները իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    72%
    4 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    63%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    60%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Գետաշենի, Շահումյանի և մյուս շրջանների փախստականները իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան. վարչապետ

Գետաշենի, Շահումյանի և մյուս շրջանների փախստականները իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Բաքուն տարբեր միջոցներով տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ վրա․ «Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ ԼՂ հայության իրավունքներին և անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ այս համատեքստում կարևոր է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ փախստականների վերադարձի մասին կետի կատարումը. «Այն նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն ԼՂ տարածք, այլև հարակից շրջաններ։ Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի, Մարտունու մի շարք գյուղերի, այլև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերն արժանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան»,- ասել է նա՝ շեշտելով, որ ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին։

Թեմայի այլ նորություններ