Գերեվարված և անհետ կորած զինվորների հարազատները ճիշտ են՝ պետք է արագ գործենք. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    91%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 15°C
    63%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    79%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    79%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Գերեվարված և անհետ կորած զինվորների հարազատները ճիշտ են՝ պետք է արագ գործենք. Փաշինյան

Գերեվարված և անհետ կորած զինվորների հարազատները ճիշտ են՝ պետք է արագ գործենք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձի ընթացքում խոսել է այսօրվա և ապագայի խնդիրների ու նպատակների մասին:

«Այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տևական դարձնելը, և եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ: Այսօր կարևոր նպատակ է Հայաստանի և Արցախի շուրջ կայունությունն ու անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: Լաչինի միջանցքի անխափան և անվտանգ գործունեությունը ապահովելը, արցախցիների վերադարձի պայմաններն ապահովելը, Արցախն ու Հայաստանը, տուժած շրջանները վերականգնելը: Իսկ սրա համար անհրաժեշտ է, կրկնում եմ՝ անհրաժեշտ է կյանքի կոչել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները: Այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում նաև գերիների ու զոհվածների մարմինների փոխանակումը: Այդ պայմանավորվածություններից է բխում նաև անհետ կորածների փնտրտուքի ակտիվացումը, որը չափազանց կարևոր հարց է բոլորիս համար, և այստեղ ամեն ժամը, ամեն րոպեն կարող է լինել ճակատագրական: Ես այս օրերին անհետ կորածների, գերեվարված մեր զինվորների հարյուրավոր հարազատների հետ եմ հանդիպել: Լսել նրանց բոլոր պահանջներն ու բողոքները: Նրանք ճիշտ են, և մենք պետք է արագ գործենք, բայց կրկնում եմ՝ ցավոք, դժբախտաբար, դա կախված է ոչ միայն մեզանից»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մեջ կան նրբություններ, որոնք խնդրահարույց հարցեր են պարունակում, բայց այդ բոլոր հարցերի շուրջ հիմա ակտիվ դիվանագիտական աշխատանք է տեղի ունենում, և անպայմանորեն կգտնենք լուծումներ: Վարչապետը նաև նշեց, որ այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը, խնդիր, որի լուծումը, Փաշինյանի խոսքով, կփոխի ոչ միայն տարածաշրջանի, այլև Հայաստանի կերպարը:

Թեմայի այլ նորություններ