Գեղարքունիքի մարզում նախատեսվում է իրականացնել շուրջ 1․160 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 28°C
    46%
    13 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    43%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    24 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    64%
    18 կմ/ժ
  • Արցախ 21°C
    52%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Գեղարքունիքի մարզում նախատեսվում է իրականացնել շուրջ 1․160 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր

Գեղարքունիքի մարզում նախատեսվում է իրականացնել շուրջ 1․160 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր

Հունիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարգարիտա Գևորգյանը։

Հուշագրի նպատակը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր համայնքները և Սևան համայնքի Գագարին բնակավայրը ներառող տարածքի կայուն զարգացման մոդելային ծրագրի իրականացումն է՝ պետություն֊մասնավոր գործընկերության հիման վրա:

Ծրագրի շրջանակում մինչև 2025 թվականը նախատեսվում է պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով իրականացնել շուրջ 1․160 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։ Ծրագրի հիմնական ուղղություններն են՝ մրցունակ կրթական էկոհամակարգ, որակյալ կենսամիջավայր, տնտեսական կայուն զարգացում։

Հուշագրի ստորագրումը պայմանավորված է ՀՀ-ում բնակության համար հարմարավետ, բնապահպանական առումով մաքուր և համայնքային զարգացման ժամանակակից մոտեցումների վրա հիմնված տարածքային կայուն զարգացման նոր մոդելի ներդրման անհրաժեշտության և տարածքային կայուն զարգացման ոլորտում պետության, համայնքի, մասնավորի, միջազգային հանրության, տեղական բնակչության և, առհասարակ, հասարակության լայն շերտերի ներգրավման կարևորությամբ։

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ստանալ որակյալ կրթության, առողջ կենսակերպի և անվտանգ կենսամիջավայրի  ապահովում, համայնքներում ժամանակակից և հարմարավետ ենթակառուցվածքներ ունեցող բնապահպանական առումով մաքուր միջավայրի ձևավորման միջոցով ներգաղթի խթանում, կայուն և նորարարական տնտեսական զարգացման խթանում, արդյունավետ, հաշվետու, թափանցիկ և ներառական համայնքային կառավարման համակարգի ներդնում։

Հուշագրով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարտավորվում է նախաձեռնել կամ աջակցել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման և/կամ արդիականացման և այլ հարցերով։

Հիմնադրամն իր միջոցներով ապահովում է ծրագրի շրջանակում ուսումնասիրությունների փուլում ներառված աշխատանքների իրականացումը։

 

Թեմայի այլ նորություններ