Գեղարքունիքի մարզպետարանը պարզաբանում է տարածել անչափահասի նկատմամբ բռնություն կատարած կնոջ ընտանիքի վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    43%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    53%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արարատ 23°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    45%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    43%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    48%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    43%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    49%
    11 կմ/ժ
  • Արցախ 24°C
    58%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Գեղարքունիքի մարզպետարանը պարզաբանում է տարածել անչափահասի նկատմամբ բռնություն կատարած կնոջ ընտանիքի վերաբերյալ

Գեղարքունիքի մարզպետարանը պարզաբանում է տարածել անչափահասի նկատմամբ  բռնություն կատարած կնոջ ընտանիքի վերաբերյալ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը պարզաբանում է տարածել անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարած կնոջ ընտանիքի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից, 2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները զբաղվել են Գավառ քաղաքում վարձակալությամբ բնակվող Աննա Արևշատյանի ընտանիքի խնդիրներով։

«Կատարված աշխատանքների վերաբերյալ առկա են նաև համապատասխան փաստաթղթեր։

Այդ ժամանակահատվածում ընտանիքի խնդիրները մշտապես գտնվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /մարզպետարանի/ ուշադրության կենտրոնում։ Տրամադրվել է դրամական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, պարբերաբար կազմակերպվել են տնային այցեր։ 2023 թվականի մայիս ամսից ընտանիքը տեղափոխվել է։

Հետևաբար, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները չէին կարող Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ որևէ տեղեկատվության տիրապետել»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ։ Նախնական տվյալներով՝ պարզվել է, որ տեսանյութը, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա, տեսանկարահանվել է Գավառում։ Տեսանյութում պատկերված կինը՝ Գավառի 34-ամյա բնակչուհին, հայտնաբերվել է և ձերբակալվել։

Թեմայի այլ նորություններ