Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանն ազատվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝
Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021 թվականի փետրվարին: 

Թեմայի այլ նորություններ