Գարեգին Երկրորդն ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին հորդորել է իրենց երկրում բարձրաձայնել Արցախում իրավիճակի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    100%
    11 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    44%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    64%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    95%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Գարեգին Երկրորդն ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին հորդորել է իրենց երկրում բարձրաձայնել Արցախում իրավիճակի մասին

Գարեգին Երկրորդն ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին հորդորել է իրենց երկրում բարձրաձայնել Արցախում իրավիճակի մասին

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Հովսեփյանի և Չիկագոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Անդրեաս քահանա Կարապետյանի:

Տեր Մեսրոպը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրել է ուխտավորաբար Մայր Աթոռ ժամանած հավատացյալներին։

Վեհափառ Հայրապետն իր սերն ու օրհնությունն է բերել ուխտավորներին և իր գնահատանքը փոխանցել հոգևոր հովիվներին արդյունավետ սպասավորության համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, հատկապես հայրենիքի համար այս ծանր օրերին, ինչը հնարավորություն է ընձեռնում հաղորդ դառնալու Հայաստանում և Արցախում առկա մարտահրավերներին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին իրենց երկրում բարձրաձայնելու Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակի մասին ու հետևողական ջանքեր գործադրելու արցախահայության անվտանգ կյանքի, ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության համար։

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև պատգամել է ուխտավորներին աջակից և զորակից լինել իրենց հոգևոր հովիվներին, ճիգ ու ջանք չխնայել ի նպաստ իրենց համայնքների զորացման, երիտասարդ սերնդի մոտ ազգային ինքնության պահպանության։

Վերջում Հայոց Հայրապետը պատասխանել է ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանում և Արցախում առկա մարտահրավերների հաղթահարմանը։

Թեմայի այլ նորություններ