Գարդման-Շիրվան-Նախիջևան միության հայտարարությունը Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    22 կմ/ժ
  • Լոռի 10°C
    91%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    63%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    79%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    79%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Գարդման-Շիրվան-Նախիջևան միության հայտարարությունը Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Գարդման-Շիրվան-Նախիջևան միության հայտարարությունը Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ։

«Վերջերս հայտնի դարձավ, որ հաջորդ տարվա փետրվարին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ։ Սպասվող ընտրությունները կարելի է վստահորեն համարել ոչ թե արտահերթ, այլ «զավեշտահերթ»՝ հաշվի առնելով, որ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը, ով ուղիղ 20 տարի գտնվում է պետության ղեկին, առաջադրվել է նախագահի թեկնածուի պաշտոնում՝ ապացուցելով բռնատիրական ռեժիմի վերարտադրման և արտահանման մոտակա ծրագրերը։ 

Արտահերթ ընտրությունների անցկացումը հետապնդում է մի քանի նպատակ։ Առաջին հերթին նոր ընտրատեղամասեր են ստեղծվել Լեռնային Ղարաբաղի բռնագրավված տարածքներում։ Այս քայլով Ադրբեջանը փորձում է հավելյալ օրինակարգություն հաղորդել իր իշխանությանը և վերջնականապես ծածկել ընդամենը ամիսներ առաջ  մարդկության դեմ կատարված հանցանքերը՝ այն է միտումնավոր հարուցված հումանիտար ծայրահեղ ճգնաժամի մեջ գտնվող ավելի քան 100 հազար բնիկ հայության էթնիկ զտումը և բռնի տեղահանումը այն տարածքից, որտեղ ավելի քան երեք տասնամյակ զարգացվել էին կառավարման ժողովրդավարական ինստիտուտներ, որտեղ ընտրությունների ժամանակ խրախուսվում և հարգվում էր բազմակարծությունը։ Սա բռնատիրության արտահանման խիստ վտանգավոր գործընթաց է, որը նախադեպային կարող է լինել տարածաշրջանային հետագա զարգացումների համար։ Ենթադրելի է, որ արտահերթ ընտրություններին կառաջադրվեն բազմաթիվ այլ թեկնածուներ, ովքեր ոչ այլ ինչ են, եթե ոչ գրպանային ընդդիմության ներկայացուցիչներ, որովհետև ադրբեջանական բանտերը լի են քաղբանտարկյալներով և այլախոհներով, շատերը պարզապես արտաքսված են երկրից կամ գտնվում են ընդհատակում։ Քաղաքական հետապնդումներն իրենց բնույթով և մեթոդներով քիչ են զիջում անցյալ դարի դասական բռնատիրական համակարգերին։ 

Արտահերթ ընտրություններում սպասվող հաղթանակով Իլհամ Ալիևը փորձում է ամրագրել վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի դեմ տարած ռազմական հաջողությունների հետևանքով ստացած փխրուն հասարակական աջակցությունը, որն Ադրբեջանում առկա սոցիալ-տնտեսական, հասարակական-բարոյական բազմաթիվ խնդիրների առկայության պայմաններում արագորեն կարող է դեգրադացվել։ Ադրբեջանցի ժողովուրդը, որ արդեն երեք տասնամյակ է, ինչ զրկանքներ է կրում անազատության և կոռումպացված բյուրոկրատական նավթային սարդոստայնում, մի օր անհրաժեշտ վճռականություն կգտնի վերականգնելու իր ոտնահարված իրավունքները։ 

Ադրբեջանում բռնատիրության վերացումը պետք է սկսվի ոչ թե արտահերթ ընտրություններով, այլ կատարված հանցանքների համար համապատասխան պատասխանատվություն կրելով, որպիսին կարող է լինել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի ապահովումը՝ միջազգային վերահսկողությամբ  ու անվտանգության երաշխիքներով, ինչպես նաև 1988-1992թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից հայրենազրկված ավելի քան կես միլիոն հայության ոտնահարված իրավունքների վերականգնումը՝ համապատասխան վերադարձի կամ համարժեք փոխհատուցման միջոցով։ 

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի ժողովրդին պայքարել սեփական ազատության և մարդկային ու քաղաքացիական արժանապատվության համար»,- ասված է հայտարարության մեջ։ 

Թեմայի այլ նորություններ