Freedom House-ը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է արել զերծ մնալ բռնության և ատելության խոսքի կիրառումից
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    28 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    63%
    9 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    73%
    10 կմ/ժ
  • Արարատ 27°C
    46%
    10 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    28 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    62%
    18 կմ/ժ
  • Արցախ 20°C
    54%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

Freedom House-ը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է արել զերծ մնալ բռնության և ատելության խոսքի կիրառումից

Freedom House-ը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է արել զերծ մնալ բռնության և ատելության խոսքի կիրառումից

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական գործիչների կողմից ատելության և բռնության խոսքի կիրառման կապակցությամբ: Freedom House-ը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որին կցել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը, որում վերջինս դատապարտել էր քաղաքական գործիչների կողմից բռնության և ատելության խոսքի կիրառումը և կոչ էր արել զերծ մնալ նման հռետորաբանությունից: 

Freedom House-ի հայտարարության մեջ նշվում է, որ նման գործողությունները նպաստում են հասարակության բևեռացմանն ու ատելության խոսքի տարածմանն այն պայմաններում, երբ երկիրը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո և պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրությունների: «Մենք բոլոր կուսակցություններին կոչ ենք անում զերծ մնալ նման հռետորաբանությունից և պահպանել վարքի ժողովրդավարական նորմերը ընտրական շրջանի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ