Ֆրանսիայում ոստիկանները կրակ են բացել մի կնոջ վրա, որն սպառնացել է ռումբ պայթեցնել մետրոյում։ Նախքան այդ նա բղավել է՝ «Ալլահ աքբար»։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շղարշով մի կին մտել է մետրո, անցել մի քանի կանգառ, իսկ հետո սկսել է սպառնալ մյուսներին պայթեցնել գնացքը։ Ոստիկանները վագոնը կանգնեցրել են Ֆրանսուա Միտերանի գրադարանի կայարանում։ Անհայտ կինը հրաժարվել է ենթարկվել ուժայինների հրամաններին, ինչից հետո ոստիկանները կրակ են բացել նրա վրա։