Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները կսկսվեն նոյեմբերի 25-ի երեկոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    85%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    73%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները կսկսվեն նոյեմբերի 25-ի երեկոյան

Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները կսկսվեն նոյեմբերի 25-ի երեկոյան

Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը: Ինչպես փոխանցում է Սենատի պաշտոնական կայքը, քննարկումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:30-ից:

Բանաձևը ներկայացվել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը քննարկելու սենատորների պատրաստակամության մասին հաղորդել է ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Ռետայոն՝ ֆրանսիական խորհրդարանի վերին պալատում «Հանրապետականներ» խմբակցության ղեկավարը: «Նոյեմբերի 25-ին Սենատը կքննարկի բանաձեւի նախագիծը, որը Ֆրանսիային առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Միայն նման անկախությունը կարող է երկար ժամանակով պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու ազատությունը, ովքեր բախվել են Թուրքիայի իսլամական էքսպանսիոնիզմին»,- գրել է նա «Թվիթեր»-ի իր էջում:

Թեմայի այլ նորություններ