Ֆրանսիան ևս 15 մլն եվրոյի օգնություն է տրամադրում Հայաստանին և Արցախից փախստականներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    64%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    77%
    6 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    69%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    98%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ֆրանսիան ևս 15 մլն եվրոյի օգնություն է տրամադրում Հայաստանին և Արցախից փախստականներին

Ֆրանսիան ևս 15 մլն եվրոյի օգնություն է տրամադրում Հայաստանին և Արցախից փախստականներին

Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից փախստականներին լրացուցիչ 15 միլիոն եվրոյի հրատապ օգնություն տրամադրելուն, հաղորդում է Ֆրանսիայի արտգործնախարարությունը:

Հաղորդագրության համաձայն, այս հատկացումը կաջակցի հասարակական կազմակերպությունների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Հայկական Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների գործողություններին՝ ուղղված առավել խոցելի խմբերի սոցիալական, բժշկական, կրթական կարիքների բավարարմանը, ինչպես նաև ֆինանսական օժանդակությանը:

«Այս նոր օգնությունը 2023 թվականի համար մեր ներդրումը հասցնում է 27,5 միլիոն եվրոյի», - ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ Ֆրանսիան հրատապ օգնություն է ցուցաբերել Հայաստանի իշխանություններին, և ծանր այրվածքներով մի քանի տուժածներ օգնություն են ստացել ֆրանսիական հիվանդանոցներում:

«Այս աջակցությունը զուգորդվում է նաև քաղաքացիական հասարակության և Ֆրանսիայի տեղական իշխանությունների ջանքերով՝ ի նպաստ հայաստանյան բնակչության», - նշված է հաղորդագրությունում:

Թեմայի այլ նորություններ