Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    24 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ

Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ

Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ, որում նրա կուսակցությունը հասավ համոզիչ հաղթանակի: Այս մասին ասված է Ֆրանսահայերի խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

«Միջազգային դիտորդները փաստել են, որ քվեարկությունը տեղի է ունեցել առողջ ժողովրդավարության պայմաններում: Ֆրանսահայերի խորհուրդը լիահույս է, որ պատերազմով և կորոնավիրուսային համաճարակով հիշատակված 2020 թվականի ավարտից և դրա հետևանքով փոթորկված ու ընտրարշավին նվիրված 2021 թվականի սկզբից հետո, երկիրը կվերականգնի իր բնականոն անդորրը և կկարողանա ապահովել բարեկեցիկ ապագա` կառուցված ազատության և հանրապետական ժողովրդավարության արժեքների վրա հիմնված քաղաքական կառավարման վրա։ Ֆրանսահայերի խորհուրդը, զարգանալով հանրապետական հիմնարար արժեքներ ունեցող և դրանք աշխարհի շատ պետություններում տարածած երկրում, ուրախ կլինի Հայաստանում այս արժեքների տարածմանը, ինչպես նաև տնտեսական, կրթական և մշակութային զարգացմանը մասնակցություն ունենալու»,-ասված է հաղորդագրությունում։

Հիմնվելով Ֆրանսիայի մեծության հիմքում ընկած համընդհանուր և հանրապետական սկզբունքների վրա՝ Ֆրանսահայերի խորհրդի առաքելությունն է ընդլայնել և ամրապնդել հայությանն ուղղված գործողությունները, ազդեցությունն ու հաղորդակցությունը Ֆրանսիայում և,մյուս կողմից, զարգացնել ֆրանս-հայկական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ մշակույթ, տնտեսություն, հետազոտություն, կրթություն, իրավունք, առողջություն և այլն: Ֆրանսահայերի խորհուրդը կառուցված է հնարավորինս ներառական հիմքերի վրա՝ ընդգրկելով ցանկացած բարի կամքի դրսևորում, առանց որևէ տեսակի տարբերակումների: Ինչպես հայտարարվել էր՝ Ֆրանսահայերի խորհրդի ծրագիրը, որը կազմվել է 10 աշխատանքային խմբերում ընդգրկված շուրջ 100 կամավորների կողմից, հրապարակվեց ֆրանսերենով 2021 թվականի հունիսի 14-ին:

Թեմայի այլ նորություններ