Եվրոպական խորհուրդը չեղարկեց ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը Եվրամիություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    30%
    22 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    30%
    22 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Եվրոպական խորհուրդը չեղարկեց ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը Եվրամիություն

Եվրոպական խորհուրդը չեղարկեց ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը Եվրամիություն

Եվրոպական խորհուրդը որոշեց Հայաստանը ներառել այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են չեղարկվել: Հանձնարարականը ուժի մեջ կմտնի վաղվանից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Փաստացի, առանց դրա ԵՄ անդամ որևէ պետություն չէր կարող բացել սահմանները Հայաստանի քաղաքացիների համար: Հիմա, երբ ԵՄ կառավարության` Եվրոպական խորհրդի կանաչ լույսն արդեն տրված է, անդամ պետություններն առանձին-առանձին պետք է որոշեն` երբվանից և ինչ պայմաններով են մուտքի վիզա տրամադրում Հայաստանի քաղաքացիներին:

«Ապահով» այդ երկրների ցանկը թարմացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ՝ հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը, կորոնավիրուսի նոր դեպքերի ու պատվաստումների թիվը: Հայաստանից բացի վաղվանից այդ ցանկում կլինեն մոտ մեկ տասնյակ պետություններ, այդ թվում` Ադրբեջանը, Մոլդովան, Մոնտենեգրոն և Կանադան: Որոշումը, սակայն, կարող է փոխվել, եթե համաճարակային իրավիճակը տվյալ երկրում վատթարանա:

Վրաստանն, օրինակ, անցած տարի հուլիսին առաջիններից մեկն էր ներառվել «կանաչ» երկրների ցանկում, սակայն, ամիսներ անց` համաճարակի երկրորդ ալիքից հետո, դուրս մնաց ցանկից: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթվանից ԵՄ անդամ պետությունները կհայտարարեն` ցանկում ներառված որ երկրի համար, երբվանից և ինչպես են բացում սահմանները:

Ցանկացած որոշման դեպքում Հայաստանի քաղաքացիները պարտավոր են հետևել հակահամաճարակային ընդհանուր պահանջներին՝ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնել կամ հավաստել, որ պատվաստվել են համավարակի դեմ ԵՄ տարածքում գրանցված պատվաստանյութով:

Թեմայի այլ նորություններ