Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավորները կայցելեն Հայաստան՝ գնահատելու անվտանգության իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    76%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    82%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24362
  • Դոլար = 387.646

Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավորները կայցելեն Հայաստան՝ գնահատելու անվտանգության իրավիճակը

Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավորները կայցելեն Հայաստան՝ գնահատելու անվտանգության իրավիճակը

Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի պատվիրակությունը հունիսի 19-22-ը կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում եվրոմիության գրասենյակի տարածած հաղորդագրությունից:

Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավորների այցի նպատակն է գնահատել Հայաստանում անվտանգության իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը, ինչպես նաև՝ ծանոթանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով անվտանգության իրավիճակը դիտարկելու և զեկուցելու նպատակով փետրվարին տեղակայված Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (ՀԵՄԱ) գործունեությանը։

Պատվիրակության այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ կառավարության  և ՀՀ  խորհրդարանի անդամների, ինչպես նաև՝ ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ։

Թեմայի այլ նորություններ