Եվրամիությունը կոնկրետ առաջարկներ կմշակի Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    72%
    4 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    63%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    60%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Եվրամիությունը կոնկրետ առաջարկներ կմշակի Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար

Եվրամիությունը կոնկրետ առաջարկներ կմշակի Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար

Եվրամիությունը մտադիր է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել: Այդ նպատակով Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ այսօր հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Նա նաև շեշտել է՝ ԵՄ-ն պատրաստվում է ընդլայնել Հայաստանում գործող դիտորդական առաքելությունը: Այս տարվա փետրվարից Հայաստան եկած 100 հոգանոց առաքելությունը, ըստ Մարագոսի, նպաստել է սահմանային լարվածության թուլացմանը:

Վասիլիս Մարագոս (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան) - «Մենք պատրաստվում ենք տեխնիկական առաքելության այցին՝ այս տարվա վերջին կամ եկող տարեսկզբին՝ ոչ մահաբեր ձևաչափի աջակցության ոլորտում կոնկրետ առաջարկների մշակման համար: Եվրամիությունն ամբողջությամբ հասկանում է հայ հասարակության հետաքրքրությունը ռազմական ոլորտում Երևան-Բրյուսել գործակցությունը զարգացնելու առումով, մենք հասկանում ենք նաև առկա մտահոգությունները։ Դա է պատճառը, որ ցանկանում ենք դերակատարում ունենալ խաղաղության օրակարգում։ Հիմա մենք աշխատում ենք զարգացնելու համագործակցությունը «Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով»:

Թեմայի այլ նորություններ