Եվրամիությունը ցանկություն ունի ֆինանսավորել Հյուսիս-հարավի հարավային ուղղության շինարարությունը, Շիրակում է Պապիկյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Եվրամիությունը ցանկություն ունի ֆինանսավորել Հյուսիս-հարավի հարավային ուղղության շինարարությունը, Շիրակում է Պապիկյանը

Եվրամիությունը ցանկություն ունի ֆինանսավորել Հյուսիս-հարավի հարավային ուղղության շինարարությունը, Շիրակում է Պապիկյանը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Շիրակի մարզի այս պահի ամենաակտիվ հատվածում ասֆալտբետոնյա ծածկի խոշորահատիկ առաջին շերտն է փռվում: Աշխատանքներին հետևում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու շինարարության պատասխանատուները:

Այս տարի նախատեսված է ավարտին հասցնել երկշերտ ասֆալտբետոնե ծածկով 50 կմ ճանապարհի շինարարություն: Սա թույլ կտա ճանապարհահատվածը դարձնել երթևեկելի:

«Կարծում եմ, որ այս տարի մեր նախանշած 50 կմ ճանապարհը կկարողանանք ունենալ, որովհետև տեմպն էնպիսին է, որ հույս է ներշնչում, որ գործընկերները կարողանալու են իրենց խոստումը կատարեն:  Այս պահին արդեն ավարտվել է 24 կմ երկշերտ ճանապարհի շինարարություն, որը մի քանի անցումների կառուցումից հետո թույլ կտա երթևեկությունը տեղափոխել այդ հատված: Գյումրի հասնելն առավել հեշտ կդառնա»,-ասաց Պապիկյանն ու տեղեկացրեց, որ Ճանապարհային ոստիկանության հետ արդեն հարցը քննարկել են, գծանշումներից հետո այդ ճանապարհը կդառնա երթևեկելի:

Իրանի իսլամական հանրապետությունը ցանկություն էր հայտնել իր մասնակցությունն ունենալ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությանը: Կա՞ այժմ նման ցանկություն: Պապիկյանն ասաց՝ Իրանում ևս նոր են ավարտվել ընտրությունները: Կառավարությունը կձևավորվի, կշարունակեն այդ խոսակցությունը:

Եվրամիությունը ցանկություն է հայտնել ֆինանսավորել Հյուսիս-հարավի հարավային ուղղության շինարարությունը: «Խոսքը շուրջ 600 մլն եվրոյի մասին է, որը բավական մեծ գումար է, և քանի որ արդեն ունենք նախագծանախահաշվային փաստաթղթեր, Կառավարությունն էլ որոշում ուներ, ամեն ինչ պետք է անենք, որ օգոստոսին մրցույթ հայտարարենք: Հիմա մեր խնդիրը ֆինանսական աղբյուրների հստակեցումն է, որ կարողանանք արագացնել պրոցեսը: Եվրամիության աջակցության խոստումը կա, հիմա պետք է ավելի առարկայական հասկանալ ինչպես, որ խողովակով և կատարել մեր հետագա աշխատանքները»,-ասաց Պապիկյանը:

Անկախ Եվրամիության աջակցությունից, որոշում կար Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ուղղությամբ շինաշխատանքների մրցույթ հայտարարել, քանի որ փաստաթղթերը պատրաստ են: Այս հատվածի համար ֆինանսական հստակություն, ըստ Պապիկյանի չի եղել: «Կառավարությունն էր սեփական միջոցներից ֆինանսավորելու, հիմա շատ լավ է, որ կան հավելյալ միջոցներ, կհասկանանք ոնց կազմակերպենք: 1.2 մլրդ կարժենա միայն թունելների հատվածը մինչև Քաջարան, այնուհետ 250 մլն դոլար մինչև Ագարակ: Հավանաբար գումարը բավարար կլինի, եթե ոչ՝ կմտածենք այս մասին»,-նշեց Պապիկյանը:

Ճանապարհահատվածներ կան, որոնց հետ կապված խնդիրները դատական հարթակում են վիճարկվում: Թե ինչ է լինելու դրանց հետ, դեռ հստակ չէ: Սուրեն Պապիկյանն ասաց բանակցում են, որպեսզի դադարեցված շինարարությունը վերսկսելու հնարավորություն ստեղծվի, կամ նոր մրցույթ հայտարարվի, կամ կապալառուին ինչ-որ տարբերակով աշխատանքը շարունակելու իրավունք տրվի:

Կլինի Գյումրի-Բավրա ճանապարհահատվածում շինարարություն, թե՝ ոչ: Սա, ըստ նախարարի պաշտոնակատարի, մեծապես կախված է վրացական կողմից, ուզում են իրենք իրենց ճանապարհը կառուցեն, թե՝ ոչ: Կառուցումը պետք է լինի փոխադարձ, որպեսզի հնարավոր լինի հասնել Սև ծովի նավահանգիստներին:

Այս պահին առավել խնդրահարույց է Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածը: Պապիկյանն ասաց այս տարի կհայտարարվի փոխանցիկ մրցույթ, հայտնի կդառնա շինարարը, աշխատանքները սակայն կսկվեն հաջորդ տարվանից:

Թեմայի այլ նորություններ