Եթե ուզում ենք, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, ապա պետք է կենտրոնանալ միայն խաղաղ բանակցությունների գործընթացի վրա․ թուրք փորձագետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    90%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Եթե ուզում ենք, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, ապա պետք է կենտրոնանալ միայն խաղաղ բանակցությունների գործընթացի վրա․ թուրք փորձագետ

Եթե ուզում ենք, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, ապա պետք է կենտրոնանալ միայն խաղաղ բանակցությունների գործընթացի վրա․ թուրք փորձագետ

Թուրք փորձագետ Էմրե Դիների կարծիքով՝ խաղաղության գործընթացը կարևոր գիծ է և հնարավորություն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար՝ միասին լինելու տեսանկյունից։  

Հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովում, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության, երբ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ, Էմրե Դիները նշեց, որ տեղյակ է այդ մասին, սակայն ասաց, որ ամենակարևորը պետք է լինի խաղաղության գործընթացի վերջնական արդյունքը։

«Եթե ուզում ենք, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, ապա պետք է կենտրոնանալ միայն խաղաղ բանակցությունների գործընթացի վրա։ Կարևոր չէ, թե ինչ են երբեմն ասում Երևանից, Անկարայից կամ Բաքվից։ Հասկանում եմ, դա շատ դժվար է շարքային քաղաքացիների համար։ Պետք չէ ականջալուր լինել ամեն ինչին։ Երեք երկրները պետք է մտածեն միայն խաղաղության հասնելու մասին։ Հայերն ու ադրբեջանցիները պետք է բանակցեն բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ։ Ոչ ոք չի ասում, որ գործընթացը հեշտ է, բայց անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել, որովհետև ոչ ոք չի կարող մեկուսացված ապրել առկա խնդիրների պատճառով։ Ընդ որում՝ երկխոսությունն էլ չպետք է լինի ինքնանպատակ»,- ասաց թուրք փորձագետը 

Դիներն ընդգծեց, որ իրենք հավատում են խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում և վկայակոչեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը՝ տարածաշրջանում խաղաղ գոյակցելու անհրաժեշտության վերաբերյալ։ Փորձագետը հիշեցրեց, որ սահմանային անցակետն այժմ բաց է հումանիտար բեռնափոխադրումների համար։ Ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, որի վարչապետը ժամանել էր Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Փորձագետի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի վարքագիծն օրինակելի է։

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ թուրք փորձագետն ընդգծեց, որ իր երկիրը պետք է գնա այդ քայլին, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ հետագայում Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հարաբերությունների զարգացման համար։    

Թեմայի այլ նորություններ