Եթե ԼՂ հայերը հեռանան իրենց հայրենիքից` պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի ու ռուս խաղաղապահների վրա. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    67%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    64%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    70%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    49%
    9 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    67%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    63%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    72%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    56%
    12 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Եթե ԼՂ հայերը հեռանան իրենց հայրենիքից` պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի ու ռուս խաղաղապահների վրա. Նիկոլ Փաշինյան

Եթե ԼՂ հայերը հեռանան իրենց հայրենիքից` պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի ու ռուս խաղաղապահների վրա. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնց ներգրավված ենք, արդյունավետ չեն Հայաստանի պետական շաերի ու անվտանգության տեսակետից, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սա, նրա խոսքով, երևաց թե 44-օրյա պատերազմի ժամանակ, թե 2021 թվականին, թե 2022-ին:

«Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության` ԼՂ հայությունն այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է, վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռներ մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում: Եթե ԼՂ հայերի` իրենց տներում ապրելու իրական պայմաններ ու էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանակությունը, որ ԼՂ հայերը իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը, չափազանց մեծանում է»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, թե իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի ու ԼՂ-ում ռուս խաղաղապահների վրա:

Թեմայի այլ նորություններ