Եթե չունենանք տղաների և աղջիկների ծնունդների առողջ հարաբերակցություն, չենք ունենա կայուն հասարակություն. Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    85%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Արցախ 8°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Եթե չունենանք տղաների և աղջիկների ծնունդների առողջ հարաբերակցություն, չենք ունենա կայուն հասարակություն. Ավանեսյան

Եթե չունենանք տղաների և աղջիկների ծնունդների առողջ հարաբերակցություն, չենք ունենա կայուն հասարակություն. Ավանեսյան

Ծնելիության խթանումը իրագործվում է համափարփակ ծրագրերի շնորհիվ: Պետությունը վերջին տարիներին իրականացնում է ծավալուն ու կարևոր՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու ծրագիրը: 2024 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք ամեն տարի շահառուների շրջանակը մեծացնում ենք, ծառայությունների ծավալը մեծացնում ենք. սա ևս կարևոր միջոցառում է, որը նպաստելու է ծնելիության խթանմանը»,- նշեց նա:

Անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրին՝ նա ասաց, որ մինչև 2021 թվականը  ցուցանիշների լավացում է նկատվել, այնուհետև նաև պատերազմով պայմանավորված՝ որոշակի հետադարձ ընթացք է եղել:

Նախարարը նշեց, որ խնդրի լուծման նպատակով իրականացվում են թե՛ տեղեկատվական, թե՛ գովազդային արշավներ: «Շատ կարևոր է ամբողջ հասարակության ներգրավումը և կարծրատիպերի կոտրումը և ցանկացած բալիկի՝ անկախ նրա սեռից, ծնվելու հնարավորություն ընձեռելը: Սա ևս անվտանգության կարևորագույն երաշխիք է, եթե մենք չունենանք տղաների և աղջիկների առողջ հարաբերակցություն, մենք չենք ունենա ծնելիության աճ, չենք ունենա կայուն հասարակություն, և բազմաթիվ խնդիրներ կունենանք»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Թեմայի այլ նորություններ