Եթե այսպես շարունակվի, հակապատվաստումային քարոզչությունը կքրեականացվի. Արսեն Թորոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    85%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    95%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    28%
    17 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    49%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.2236
  • Դոլար = 388.01

Եթե այսպես շարունակվի, հակապատվաստումային քարոզչությունը կքրեականացվի. Արսեն Թորոսյան

Եթե այսպես շարունակվի, հակապատվաստումային քարոզչությունը կքրեականացվի. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառում, որ հակապատվաստումային քարոզչությունը Հայաստանում կարող է համարվել քրեորեն հետապնդելի արարք:

«Եթե պատվաստումների ծածկույթի անկման տենդենցը շարունակվի, ինչը մենք հիմա ունենք, ավելի կոշտ միջոցառումների ենք գնալու հակապատվաստումային ձայները լռեցնելու առումով, ինչպես անում են շատ զարգացած երկրներում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց նախարարը` հիմնավորելով, որ պատվաստումների ծածկույթի նվազումն անխուսափելիորեն դառնալու է համաճարակների պատճառ:

Որոշ պատվաստումների մասով, օրինակ` կարմրուկի դեմ, ըստ Արսեն Թորոսյանի, ծածկույթը նվազել է 90 տոկոսից, այնինչ դա պետք է պահպանվի 95 տոկոսի սահմաններում, եւ այս իրավիճակն ահազանգ է առողջապահական գերատեսչության համար:

«Աշխարհը գնում է հիվանդությունների վերացման ճանապարհով, մենք էլ պետք է գնանք այդ ուղղությամբ: Օրինակ նույն պոլիոմելիտը վերացման եզրին է պատվաստումների շնորհիվ, ու եթե հանկարծ հակառակ տենդենցը սկսվի, մենք էլի ունենալու ենք բազմաթիվ մահացած եւ հաշմանդամ երեխաներ»,- զգուշացրեց Արսեն Թորոսյանը:  

Թեմայի այլ նորություններ