Ես ՀՀ վարչապետն եմ եւ գլխավորում եմ ՀՀ անկախության շարժումը. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    67%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    64%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    70%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    49%
    9 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    72%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    63%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    72%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    56%
    12 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ես ՀՀ վարչապետն եմ եւ գլխավորում եմ ՀՀ անկախության շարժումը. վարչապետ

Ես ՀՀ վարչապետն եմ եւ գլխավորում եմ ՀՀ անկախության շարժումը. վարչապետ

ԼՂ հայությունն այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է: Վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում: Եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ հայերը միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից չափազանց մեծանում է:

Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականություն որդեգրած Ադրբեջանի և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա:

Եթե ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը ԼՂ մեր քույրերին և եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի ՀՀ-ում:

ՀՀ-ն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել և դաշնակիցներին երբեք չի դավաճանել:

Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել:

Ընդ որում, նման քաղաքականությունը ամենևին էլ կապ չունի 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ հաստատված կառավարության հետ:

Մենք կոչ ենք անում և հորդորում ենք մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը և մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին և ներքին անվտանգությունը: Միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակացություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը:

Անհրաժեշտ է վերափոխել, հարստացնել ՀՀ-ի արտաքին և ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ:

Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ-ին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև միջազգային քրեական դատարանի հնարավորություններից: Հռոմի ստատուտը վավարեցանելու որոշումը մենք կայացրինք 2022 թ. դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար:

Հայաստանը լինելու է ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական պետությու՞ն, թե՞ վախվորած ծայրագավառ. արդեն բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում:

Թեմայի այլ նորություններ