Ես դրան ուղիղ չեմ արձագանքել և չեմ պատրաստվում հրապարակային արձագանքել. Փաշինյանը՝ Մեդվեդևի կողմից իր հասցեին վիրավորանքի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    67%
    12 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    75%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    52%
    8 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    60%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    68%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ես դրան ուղիղ չեմ արձագանքել և չեմ պատրաստվում հրապարակային արձագանքել. Փաշինյանը՝ Մեդվեդևի կողմից իր հասցեին վիրավորանքի մասին

Ես դրան ուղիղ չեմ արձագանքել և չեմ պատրաստվում հրապարակային արձագանքել. Փաշինյանը՝ Մեդվեդևի կողմից իր հասցեին վիրավորանքի մասին

Ես դրան ուղիղ չեմ արձագանքել և չեմ պատրաստվում հրապարակային արձագանքել, բացի նրանից, ինչ արդեն ասել եմ. այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ The Wall Street Journal-ի լրագրողի խնդրանքով անդրադառնալով ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից իր հասցեին վիրավորանքի մասին:

Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդևը վերջերս թելեգրամյան ալիքում գրառում էր արել՝ ենթադրաբար ուղղված Փաշինյանին:

«Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես Ձեզ համար օտար եմ, Դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի, որ պարտավոր եմ: «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց պաշտոնին։ Հետո որոշեց իր անտաղանդ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը հանդուգնորեն թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ:
Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում...», -գրել էր նա:

Թեմայի այլ նորություններ