Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ»-ում լարված իրավիճակ է. ձերբակալված հայերի թվում անչափահաս կա
▲ Դեպի վեր
  • Երեվան 3°C
    70%
    0 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    80%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    35%
    11 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    24%
    8 կմ/ժ
  • Արարատ 4°C
    37%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    16%
    4 կմ/ժ
  • Արմավիր 4°C
    70%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    30%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 2°C
    70%
    0 կմ/ժ
  • Կոտայք 0°C
    32%
    6 կմ/ժ
  • Արցախ 18°C
    19%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 438.8004
  • Ռուբլի = 4.45635
  • Դոլար = 402.883

Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ»-ում լարված իրավիճակ է. ձերբակալված հայերի թվում անչափահաս կա

Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ»-ում լարված իրավիճակ է. ձերբակալված հայերի թվում անչափահաս կա

Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքում լարված իրավիճակ է:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժումը:

Երեկ՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, հրեա վերաբնակիչները մեքենաներով և մոտոցիկլետներով մտել են «Կովերի պարտեզ»: Քաղաքի հայ բնակիչները շրջափակել են բարիկադավորված սահմանագիծը:

Դեպքի վայր են ժամանել նաև Իսրայելի ոստիկանության ուժերը և բանակի ստորաբաժանումները, որից հետո վերաբնակիչները ցրվել են:

Իսրայելի ոստիկանությունը թույլատրել է որոշ վերաբնակիչների, որոնց նպատակը տարածքը յուրացնելն է, մնալ «Կովերի պարտեզում»: Ի պատասխան՝ հայ բնակիչները կենդանի վահան են կազմել և խաղաղ կերպով հորդորել ազատել տարածքը:

Ըստ հաղորդագրության՝ Իսրայելի ոստիկանությունը 3 հայ երուսաղեմցու է ձերբակալել: Նրանցից մեկն անչափահաս է:

Թեմայի այլ նորություններ