Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը ներկայացրել է «Կովերի պարտեզի» շուրջ ստեղծված իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    100%
    26 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    67%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    13 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    82%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    74%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը ներկայացրել է «Կովերի պարտեզի» շուրջ ստեղծված իրավիճակը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը ներկայացրել է «Կովերի պարտեզի» շուրջ ստեղծված իրավիճակը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը տեղեկացնում է, որ «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության պայմանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ նամակին երկրորդ կողմը  իրավական պատասխան տալու փոխարեն արձագանքել է կալվածքում գտնվող պարիսպն ու ավտոկայանատեղին քանդելով, ասֆալտը հեռացնելով և շատ ավելի մեծ վնաս պատճառելու սպառնալիքով: Այդ մասին հայտնել է Պատրիարքարանի դիվանապետ Տ. Աղան աբեղա Գոգչյանը: 

«Երեկ նրանք նույնիսկ անվտանգության զինված աշխատակիցներ ու վարժեցված շներ էին բերել՝  պահանջելով ազատել կալվածքը հայկական ներկայությունից: Ի պատասխան այս պահանջի՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքը, Սուրբ Հակոբ եղբայրության անդամները և հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին այդ վայրում և խաղաղ իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն էին արտահայտում այդ պահանջին։

Մի քանի ժամ անց երկու կողմերը պայմանավորվեցին հեռանալ և ոչինչ չձեռնարկել այնքան ժամանակ, քանի դեռ Պատրիարքարանը չի ստացել պայմանագրի չեղարկման վերաբերյալ իրենց ուղարկած նամակի պատասխանը»,- նշված է Երուսաղեմի Հայոց պատրիարքության հաղորդագրությունում։

Թեմայի այլ նորություններ